Logo

Փոթի. Հայ շախմատիստների տպավորիչ արդյունքները

13:31 / 21.07.2023• Շախմատ
null

Երեք հայ շախմատիստներ տպավորիչ արդյունքներ են գրանցել Վրաստանի Փոթի քաղաքում անցկացված Nana Aleksandria Cup-2023 միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Կայծակնային շախմատի առաջին մրցաշարում Էրիկ Չաքրյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը: Կայծակնային շախմատի երկրորդ մրցաշարում Չաքրյանը դարձել է հաղթող:

Էդգար Հայրապետյանը վաստակած 7 միավորով առաջին տեղն է գրավել մինչև 16 տարեկանների պայքարում: Մանվել Առաքելյանը նույնքան միավորով լավագույնն է եղել մինչև 12 տարեկանների խմբում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ