Logo

«Փյունիկ» - «Բազել» խաղի տոմսերը վաճառվում են «Հանրապետականի» տոմսարկում

09:30 / 31.10.2022Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն Երևանի «Փյունիկի» և շվեյցարական «Բազելի» միջև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպման տոմսերի վաճառքը մեկնարկել է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի տոմսարկում։

Տոմսերի գները հետևյալն են՝ Արևմտյան տրիբունա` 3000 դրամ, Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ, Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 500 դրամ: Տոմսերը վաճառվում են նաև առցանց։

«Փյունիկ» - «Բազել» խաղը կկայանա նոյեմբերի 3-ին «Հանրապետականում» և կմեկնարկի ժամը 21:45-ին։

Վերջին տուրից առաջ H խմբի առաջատարներն են «Բազելն» ու Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը»։ «Փյունիկն» ունի 6 միավոր, իսկ խմբի հետնապահ լիտվական «Ժալգիրիսը»՝ 5:

Արթուր Սողոմոնյան. «Մեր պատմության ամենակարևոր խաղն է լինելու, մեր Սարդարապատը»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ