Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» սկսել է նորվեգական «Բուդյո Գլիմտի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպման տոմսերի առցանց վաճառքը։
Օգոստոսի 17-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղի տոմսերը վաճառվում են 1000, 2000 և 3000 դրամով։
Հիշեցնենք, որ առաջին խաղում երևանյան ակումբը 0-3 հաշվով արտագնա պարտություն է կրել։ Այս զույգի հաղթողը որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում կմրցի ռումինական «Սեպսիի» և ղազախական «Ակտոբեի» դիմակայության հաղթողի հետ։
Կոնֆերենցիաների լիգայի նախորդ երկու փուլերում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը երկուական անգամ հաղթել էր Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսին» (2-0, 3-0) ու շվեդական «Կալմարին» (2-1, 2-1)։
Նախորդ մրցաշրջանում Հայաստանի 15-ակի չեմպիոնը մասնակցել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել երրորդ տեղը։


