Logo

«Փյունիկ» - «Նոա» հանդիպման անվճար տոմսերն այլևս հասանելի չեն

11:29 / 24.11.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված «Փյունիկ» - «Նոա» հանդիպման անվճար տոմսերն այլևս հասանելի չեն, հայտնում է գործող չեմպիոնի մամուլի ծառայությունը:

Շենգավիթի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում կայանալիք հանդիպման տոմսերը բաշխվել են «Փյունիկի» ակադեմիայի սաների, «Սեկտոր-18» ֆան շարժման անդամների, երկու թիմերի այլ երկրպագուների միջև: Տոմսերը սպառվել են:

«Ջունիոր Սպորտն» առավելագույնը կարող է ընդունել 1100 երկրպագուի:

«Փյունիկ» - «Նոա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, կմեկնարկի ժամը 19:00-ին և կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում

Fastex Պրեմիեր լիգա. «Փյունիկ» - «Նոա» հանդիպմանն ընդառաջ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա