Logo

«Փյունիկ» - «Ստրուգա» հանդիպման մուտքը կլինի ազատ

15:35 / 26.07.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» ու հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» միջև Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպման մուտքը կլինի ազատ, հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 20։00-ին։

Առաջին խաղում Հյուսիսային Մակեդոնայի չեմպիոնը հաղթել է 2-1 հաշվով։

Հիշեցնենք, որ Հայաստանի 16-ակի չեմպիոնը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի երկխաղյա դիմակայությունում պարտվել էր (0-0, 0-1) Մինսկի «Դինամոյին» ու եվրագավաթային պայքարում տեղափոխվել է Կոնֆերենցիաների լիգա: «Ստրուգայի» արգելքը հաղթահարելու դեպքում «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի «Դիֆերդանժ» (Լյուքսեմբուրգ») - «Օրդաբասի» (Ղազախստան) դիմակայության հաղթողի դեմ։ Առաջին խաղում «Դիֆերդանժը» հաղթել է 1-0 հաշվով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ