Fastex Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի երկրորդ խաղում Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան ստադիոնում մրցել են Երևանի «Փյունիկն» ու «Ուրարտուն»: Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը հաղթել է 2-1 հաշվով:
FastNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկա է եղել հանդիպմանն ու պատրաստել ֆոտոշարք։
«Ուրարտուն» 5 խաղից հետո 10 միավորով գլխավորել է մրցաշարային աղյուսակը, Արտակ Օսեյանի թիմն էլ առաջին պարտությունից հետո 7 միավորով երկրորդն է: «Փյունիկը» չորս հանդիպում է անցկացրել:



