Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկի» չորս ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքականներ և կմասնակցեն Եվրո-2024-ի ընտրական փուլի հանդիպումների, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ազգային հավաքականին կմիանան դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը և կիսապաշտպան Դավիթ Դավիդյանը: Նրանք կպատրաստվեն Թուրքիայի ահվաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղին (մարտի 25) և Կիպրոսի թիմի դեմ ընկերական հանդիպմանը (մարտի 28):
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականից հրավեր է ստացել պաշտպան Կիրե Ռիստևսկին: Նա կպատրաստվի Մալթայի (մարտի 23) և Ֆարերյան Կղզիների (մարտի 27) դեմ ընտրական փուլի խաղերին:
Պաշտպան Նիկիտա Բարանովը հրավիրվել է Էստոնիայի հավաքական, որը կխաղա Հունգարիայի (մարտի 23) և Ավստրիայի (մարտի 27) ազգային թիմերի դեմ: