Երկկողմ համաձայնությամբ խզվել է կիսապաշտպան Արթուր Գրիգորյանի և «Փյունիկի» միջև պայմանագիրը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
31-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում «Փյունիկի» կազմում անցկացրել է 7 հանդիպում:
Գրիգորյանն իր կարիերայի ընթացքում խաղացել է նաև Երևանի «Ուլիսում», «Միկայում», «Ալաշկերտ-2»-ում, «Արցախում» (այժմ՝ «Նոա»), «Գանձասար-Կապանում», ԲԿՄԱ-ում և «Արարատում»: