«Փյունիկի» մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի ֆուտբոլիստներ Դավիդ Դավիդյանի ու Միխայիլ Կովալենկոյի պատրաստած վլոգը Թուրքիայում ընթացող հավաքի մասին։
Հիշեցնենք, որ Հայաստանի Պերմիեր լիգայի առաջատարը հավաքի ընթացքում ստուգողական խաղում հաղթել է Ղազախստանի գործող չեմպիոն «Օրդաբասիին» (4-2) և Բոսնիա-Հերցեգովինան ներկայացնող «Բորացին» (2-0) ու պարտվել Դոնեցկի «Շախտյորին» (0-2)։


