Երևանի «Փյունիկի» պաշտպան Հրաչյա Սարգսյանը զորակոչվել է բանակ և ծառայության ընթացքում հանդես կգա ԲԿՄԱ-ի կազմում։ Այդ մասին հայտնում է ֆուտբոլի Հայաստանի նորընծա չեմպիոնի պաշտոնական կայքը։
18-ամյա ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանում է նորամուտը նշել Հայաստանի Պրեմիեր լիգայում և անցկացրել 2 հանդիպում։ Սարգսյանը «Փյունիկի» մանկապատանեկան դպրոցի սան է, որի երիտասարդական թիմում 32 խաղում խփել է 1 գոլ, կատարել 1 ասիստ։ Նա նաև 2 հանդիպում է անցկացրել Հայաստանի Մ19 հավաքականում։


