Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբները շարունակում են պատրաստվել առաջնության գարնանային հատվածին:
Գործող չեմպիոն «Փյունիկը» թուրքական Բելեկ քաղաքում ավարտին մոտեցող ուսումնամարզական հավաքի նախավերջին խաղում 1-0 հաշվով հաղթեց Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ալեքսանդրիային», որի գույները պաշտպանում է հայ կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը: Խաղի միակ գոլը խփեց «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը:
Երևանի ժամանակով 19:00-ին «Փյունիկը» հավաքի վերջին ընկերական խաղում կմրցի ռուսական «Օրենբուրգի» հետ, որի կազմում վարձավճարով խաղում է հայ վինգեր Ստեփան Օգանեսյանը:
Բելեկում հավաք անցկացնող Գյումրիի «Շիրակը» երկրորդ ընկերական խաղում անընդմեջ պարտվեց՝ 0-2 հաշվով զիջելով Մոսկվայի «Դինամո-2»-ին:
Ընկերական հանդիպում
«Փյունիկ» (Հայաստան) - «Ալեքսանդրիա» (Ուկրաինա)՝ 1-0
«Շիրակ» (Հայաստան) - «Դինամո Մոսկվա-2» (Ռուսաստան)՝ 0-2


