ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» հայտացուցակը Մինսկի «Դինամոյի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումների համար:
Նորեկներից հայտացուցակում չի ընդգրկվել միայն ուկրաինացի հարձակվող Վլադիսլավ Կուլաչը:
Դարպասապահներ
- Հենրի Ավագյան
- Ստանիսլավ Բուչնև
- Սերգեյ Միքայելյան
Պաշտպաններ
- Արման Հովհաննիսյան
- Խամես Սանտոս
- Ժունինյո
- Միխայիլ Կովալենկո
- Ալեմաո
- Տարոն Ոսկանյան
- Խուան Բրավո
- Սերգեյ Վակուլենկո
- Անտոն Բրատկով
- Դավիթ Դավիդյան
Կիսապաշտպաններ
- Սոլոմոն Ուդո
- Արտակ Գրիգորյան
- Լուկաս Վիլելա
- Եվգենի Կոչուկ
- Մարտիմ Մայա
- Էդգար Մալաքյան
Հարձակվողներ
- Ժոաու Պարեդես
- Յուսուֆ Օտուբանջո
- Լևոն Պետրոսյան
- Խոսե Կարաբալյո
- Լևոն Վարդանյան
- Ագդոն Մենեզես
Դիմակայության առաջին խաղը կկայանա հուլիսի 10-ին Հունգարիայում (22:45), իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 16-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում (20:00): Բելառուսական թիմերը եվրագավաթային հանդիպումներն անցկացնում են չեզոք խաղադաշտում:
Բելառուսի չեմպիոնի արգելքը հաղթահարելու դեպքում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը որակավորման երկրորդ փուլում կմրցի «Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Դինամո Բաթումի» (Վրաստան) զույգի հաղթողի դեմ: «Փյունիկի» ու «Դինամոյի» դիմակայության պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում և կմրցի «Սլովան» (Սլովակիա) - «Ստրուգա» (Հյուսիսային Մակեդոնիա) զույգի պարտվողի դեմ:
«Փյունիկը» նույն խնդրով է գնում Եվրոպա․ Մելիքյանը կօգտագործի իր ամենաուժեղ կողմը