Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է ՈւԵՖԱ-ի կանանց Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին և երկրորդ փուլերի վիճակահանությունը:
Առաջին անգամ Հայաստանի չեմպիոն դարձած «Փյունիկի» կանանց թիմը պայքարը կսկսի Կիպրոսի «Ապոլլոն Լեյդիսի» դեմ խաղով, հաղթելու դեպքում հաջորդ փուլում կմրցի «Մուրա» (Սլովենիա) - «Գլենտորան» (Հյուսիսային Իռլանդիա) զույգի հաղթողի դեմ:
Որակավորման առաջին փուլի հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 4-ին:
Ֆոտո՝ «Փյունիկ»


