Logo

«Փյունիկի» կրկնակի հոբելյանական հաղթանակը, «Արարատ-Արմենիայի» 3-րդ ոչ-ոքին մեկնարկում. ԿԼ 2 հանդիպումները՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
13:32 / 25.07.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին հանդիպումներում «Փյունիկը» «Հանրապետականում» 2-1 հաշվով հաղթեց հունգարական «Դյորին», իսկ «Արարատ-Արմենիան» ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ տնային խաղում գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց:

FastNews-ը հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1.«Փյունիկը» 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ, որը հոբելյանական՝ 30-րդն էր եվրագավաթներում անցկացրած 91 հանդիպումներում: Այդ հաղթանակը նաև 20-րդն էր եվրագավաթներում սեփական դաշտում անցկացրած 46 հանդիպումներում: Իսկ Մարիուս Նուբիսիի խփած գոլը տնային հանդիպումներում փյունիկցիների հոբելյանական՝ 50-րդ գնդակն էր:

2. Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարերում «Փյունիկը» 12-րդ հաղթանակը տարավ: Մնացած 9 հանդիպումներում փյունիկցիները պարտվել են, խփած և բաց թողած գնդակների տարբերությունն էլ նրանց օգտին է՝ 32-26:

3. «Արարատ-Արմենիան» 6-րդ անգամ մասնակցեց եվրագավաթների մրցաշարերին: Հայաստանի կրկնակի չեմպիոնը 3-րդ անգամ մեկնարկեց ոչ-ոքի արդյունքով, ընդ որում 2-րդ անգամ մեկնարկային խաղում գոլազուրկ ոչ-ոքի գրանցվեց: Նախորդ անգամ դա տեղի էր ունեցել 2022/23թթ. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի մեկնարկում էստոնական «Պայդեի» հետ կայացած խաղում:

«Արարատ-Արմենիան» եվրագավաթներում 2 անգամ մեկնարկել է հաղթանակով (2019/20թթ. ՉԼ, ԱԻԿ  Շվեդիա՝  2-1, 2024/25թթ. ԿԼ, «Զիմբրու» Մոլդովա՝ 3-0), իսկ միակ պարտությունը կրել է 2020/21թթ. Չեմպիոնների լիգայի մեկնարկային խաղում՝ նվազագույն հաշվով զիջելով Կիպրոսի «Օմոնիային»:

4. «Փյունիկը» եվրագավաթներում 2-րդ անգամ մրցեց հունգարական թիմի հետ: Հունգարացիների հետ փյունիկցիների առաջին ծանոթությունն անհաջող էր ավարտվել: 1997/98թթ. . Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոնը երկու խաղերում էլ պարտվել էր ՄՏԿ-ին՝ 0-2, 3-4:

«Դյորը» հունգարական 8-րդ ակումբն էր, որ եվրագավաթներում մրցեց հայկական թիմի հետ: Հունգարական թիմերի հետ անցկացված 18 հադիպումներում հայկական ակումբները 5 հաղթանակ են տոնել, 3 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 10 պարտություն, խփել են 21 գոլ, բաց են թողել 30 գնդակ:

5. «Արարատ-Արմենիան» եվրագավաթներում առաջին անգամ մրցեց ռումինական ակումբի դեմ: «Ունիվերսիտատեա Կլուժը» Ռումինիայի 7-րդ ներկայացուցիչն էր, որը ևս առաջին անգամ խաղաց հայկական ակումբի հետ: Հայ-ռումինական ֆուտբոլային դիմակայության 16 հանդիպումներից միայն 4-ում են հաղթել հայկական թիմերը, 3-ում գրանցվել է ոչ-ոքի, 9-ում հաջողության են հասել ռումինական ակումբները: Գնդակների տարբերությունն էլ ռումինացիների օգտին է՝ 33-13:

6. Մարիուս Նուբիսին 2-րդ անընդմեջ խաղում հստակ իրացրեց 11մ հարվածը: Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում կամերունցի ֆուտբոլիստը Յուսուֆ Օտուբանջոյի և Իմրան Ուլադ Օմարի հետ 2 գնդակով գլխավորում է հայկական ակումբների լավագույն ռմբարկուների ցանկը:

7. Դանիիլ Կուլիկովը բացեց գոլերի հաշիվը եվրագավաթներում «Փյունիկի» կազմում: Նա թիմի կազմում իր առաջին գոլը խփել էր մայիսի 9-ին «Նոայի» հետ կայացած առաջնության խաղում:

8. Յուսուֆ Օտուբանջոն եվրագավաթներում հոբելյանական՝ 30-րդ խաղն անցկացրեց «Փյունիկի» կազմում: 4 խաղ էլ նիգերիացի ֆուտբոլիստն անցկացրել է «Արարատ-Արմենիայում»: Օտուբանջոն եվրագավաթներում անցկացրած խաղերի քանակով  «Փյունիկի» ռեկորդակիրն է:

9. Եվրագավաթներում «Արարատ-Արմենիայի» ռեկորդակիր Արմեն Համբարձումյանն էլ հոբելյանական՝ 20-րդ խաղն անցկացրեց:

10. Բրունո Պինտուն, Ժոաո Լիման, Խուան Բալանտան, Միսակ Հակոբյանը, Արայիկ Էլոյանը և Ալեքսանդրոս Մալիսը պաշտոնական առաջին խաղն անցկացրին «Արարատ-Արմենիայի» կազմում: Պինտուն ընդգրկվեց եվրագավաթներում «Արարատ-Արմենիայում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ թիմի դարպասը պաշտպանելով 33 տարեկան 45 օրականում: 

Հակոբյանն (21 տարեկան 43 օրական) ու Էլոյանն (21 տարեկան 130 օրական) էլ ընդգրկվեցին եվրագավաթներում «Արարատ-Արմենիայում» խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ