Logo

«Փյունիկի» նախագահը դիմել է երկրպագուներին

17:50 / 14.07.2024Ֆուտբոլ
null

«Փյունիկի» նախագահ և սեփականատեր Արթուր Սողոմոնյանը տեսաուղերձով երկրպագուներին կոչ է արել հուլիսի 16-ին (20:00) գնալ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն և աջակցել երևանյան թիմին Մինսկի «Դինամոյի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում:

Հայաստանի և Բելառուսի չեմպիոնները հուլիսի 10-ին Հունգարիայում կայացած առաջին խաղում գոլազուրկ ոչ-ոքի էին գրանցել: Բելառուսական ակումբները եվրագավաթային հանդիպումներն անցկացնում են չեզոք խաղադաշտում։

Պատասխան խաղում «Հանրապետական» ստադիոնի մուտքն ազատ կլինի: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը երկարատև դադարից հետո կվերադառնա Հայաստանի գլխավոր ստադիոն:

«Դինամոյի» արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի 16-ակի չեմպիոնը որակավորման երկրորդ փուլում կմրցի «Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Դինամո Բաթումի» (Վրաստան) զույգի հաղթողի դեմ: «Փյունիկի» ու «Դինամոյի» դիմակայության պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում և կմրցի «Սլովան» (Սլովակիա) - «Ստրուգա» (Հյուսիսային Մակեդոնիա) զույգի պարտվողի դեմ:

Ֆոտո՝ «Փյունիկ»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ