Logo

«Փյունիկի» սանը վերադարձել է ակումբ

19:51 / 27.06.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Փյունիկի» սան Լևոն Վարդանյանը վերադարձել է երևանյան ակումբ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

19-ամյա հարձակվողը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել էր Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Նոայում», որի կազմում մասնակցել էր 34 հանդիպման, խփել 8 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում:

«Ուրախ եմ հարազատ ակումբ վերադառնալու առթիվ։ Իմ և «Փյունիկի» առջև մեծ նպատակներ են դրված, կփորձեմ ուրախացնել ձեզ իմ գոլերով»,- նշել է Լևոն Վարդանյանը:

«Լևոնի մեջ տեսնում եմ լուրջ մոտեցում, աշխատասիրություն և նպատակասլացություն: «Նոայում» նրա մոտ լավ էր ստացվում պայքարի մեջ մնալ հիմնական կազմում տեղի համար: Հիմա ուզում եմ հասկանալ՝ այս մրցակցության մեջ իրեն ինչպես կդրսևորի։ Հուսով եմ՝ կարդարացնի մեր սպասելիքները»,- ասել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ