Logo

«Փյունիկի» սեփականատերը հերքել է ռուսական ակումբների հետ խաղերից հրաժարվելու մասին տեղեկությունը

19:52 / 05.02.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Փյունիկի» սեփականատեր և նախագահ Արթուր Սողոմոնյանը հերքել է այն տեղեկությունը, թե երևանյան ակումբը հրաժարվել է Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ժամանակ հանդիպումներ անցկացնել ռուսական ակումբների հետ:

«Ռուսական ակումբների հետ հանդիպումներից հրաժարվելու մասին տեղեկություններն ասեկոսեներ են: Ընդհակառակը, մենք բանակցում ենք հավաքի ավարտին ռուսական ակումբների հետ հանդիպումներ անցկացնելու շուրջ։ Սկզբում կային որոշ անհամապատասխանություններ, բայց այդ տեղեկությունը ճիշտ չէ։ Մենք կարծում ենք, որ սպորտը քաղաքականությունից դուրս է, և Ռուսաստանի հետ կապերն ամենաամուրն են։

Մեր ֆուտբոլիստը վերջերս է տեղափոխվել «Սոչի»: Ես ինքս ռուսաստանցի գործարար եմ։ Հետևաբար, նման խնդիր չի կարող լինել: Նախատեսում ենք հավաքի վերջին խաղերն անցկացնել ռուսական թիմերի հետ։ Եթե ​​«Խիմկիի» և «Օրենբուրգի» հետ ստացվի, հիանալի կլինի»,- Սողոմոնյանի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

Ավելի վաղ ռուս լրագրող Իվան Կարպովը տելեգրամյան ալիքում հայտնել էր, որ «Փյունիկը» չեղարկել է «Օրենբուրգի», «Կռիլյա Սովետովի» և «Խիմկիի» հետ ընկերական հանդիպումները, քանի որ հայկական ակումբի ուկրաինացի ֆուտբոլիստները հրաժարվել են խաղադաշտ դուրս գալ այդ մրցավեճերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ