Logo

«Փյունիկից» 9 ֆուտբոլիստ, «Բանանցից»՝ 8. Հրապարակվել է Մ-21 հավաքականի հայտացուցակը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 01.11.2017Հայկական ֆուտբոլ
IMG 0809 - «Փյունիկից» 9 ֆուտբոլիստ, «Բանանցից»՝ 8. Հրապարակվել է Մ-21 հավաքականի հայտացուցակը

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հրապարակել է այն 21 ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են ընտրանի՝ մասնակցելու ընտրական առաջիկա հանդիպումներին, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Մեր Մ-21 հավաքականը «Եվրո-2019»-ի ընտրական 2 խաղ կանցկացնի Երևանում: Նոյեմբերի 10-ին մայրաքաղաքում կհյուրընկալվի Ռուսաստանի հասակակից ընտրանին, դրանից 4 օր անց՝ Սերբիայի հավաքականը:

Հայաստանի Մ-21 հավաքականը նոյեմբերի 6-14-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Դարպասապահներ՝

Հենրի Ավագյան «Բանանց»

Սևակ Ասլանյան «Փյունիկ»

Մարկ Գրիգորյան «Էսլինգ» (Ավստրիա)

Պաշտպաններ՝

Արթուր Քարտաշյան «Փյունիկ»

Դավիթ Տերտերյան «Փյունիկ»

Հայկ Սարգսյան «Բանանց»

Ժիրայր Մարգարյան «Բանանց»

Գագիկ Մաղաքյան «Բանանց»

Հակոբ Համբարձումյան «Բանանց»

Նարեկ Պետրոսյան «Բանանց»

Կիսապաշտպաններ՝

Նարեկ Ասլանյան «Փյունիկ»

Վահագն Հայրապետյան «Փյունիկ»

Պետրոս Ավետիսյան «Փյունիկ»

Ալիկ Առաքելյան «Փյունիկ»

Հակոբ Հակոբյան «Բանանց»

Էմիլ Եղիազարյան «Բանանց»

Արամ Քոչարյան «Արարատ»

Հայկ Գալստյան «Շտուտգարտ» (Գերմանիա)

Հարձակվողներ՝

Էրիկ Պետրոսյան «Փյունիկ»

Ռոբերտ Մինասյան «Փյունիկ»

Գրիգոր Աղեկյան «Արցախ»

Հավելենք, որ Սլովակիայի «Ժիլինայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը միանալու է Հայաստանի Մ-19 հավաքականին, որը նոյեմբերի 8-14-ը կմասնակցի Լյուքսեմբուրգում կայանալիք «Եվրո-2018»-ի ընտրական փուլի 3-րդ խմբի հանդիպումներին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ