Logo

«Փյունիկից» հեռացած Միլկովիչը միացավ «Նոային»

12:30 / 02.08.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Նոան» պայմանագիր է կնքել Երևանի «Փյունիկից» հեռացած սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

33-ամյա ֆուտբոլիստը Բելգրադի «Պարտիզանի» սան է, որի հետ դարձել է Սերբիայի քառակի չեմպիոն և կրկնակի գավաթակիր։ Միլկովիչը հրավիրվել է նաև Սերբիայի Մ19 և Մ21 հավաքական։ Նա խաղացել է տարբեր ակումբներում, իսկ «Փյունիկին» միացել էր 2022 թվականի ամռանը։ 2022/23թթ․ մրցաշրջանում սերբ պաշտպանը երևանյան ակումբի կազմում անցկացրել է 36 հանդիպում, դարձել 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

«Նոային» է միացել նաև իսրայելցի պաշտպան Ահմադ Սվիթին։ 19-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է «Քֆար Յասիֆում», իսկ նախորդ ակումբը եղել է Հապոելի «Կիրյաթ Շմոնա» երիտասարդական թիմը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ