Logo

«Փյունիկին» տեղափոխող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել

17:28 / 11.08.2023Ֆուտբոլ
null

«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» ֆուտբոլի Հայաստանի 32-րդ առաջնության երրորդ տուրի հանդիպումը հետաձգվել է, հաղորդում է ՀՊԼ-ի մամուլի ծառայությունը։

«Հաշվի առնելով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գրությունն այն մասին, որ թիմը Նորվեգիայի Բուդյո քաղաքից վերադառանալու ընթացքում օդանավի շարժիչի անսարքության պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Օսլոյի օդանավակայանում, ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտը, քննարկելով ստեղծված ֆորս մաժորային իրավիճակը, որոշում է կայացրել հետաձգել IDBank Պրեմիեր լիգայի 3-րդ մրցափուլի՝ օգոստոսի 14-ին նշանակաված «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» հանդիպումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում մրցակցի խաղադաշտում 0-3 հաշվով պարտվել էր նորվեգական «Բուդյո Գլիմտին»։ Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 17-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Այս զույգի հաղթողը որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում կմրցի ռումինական «Սեպսիի» և ղազախական «Ակտոբեի» դիմակայության հաղթողի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ