Logo

«Փյունիկն» իմացավ մրցակցին Չեմպիոնների լիգայում

16:20 / 18.06.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի նորընծա չեմպիոն Երևանի «Փյունիկը» վիճակահանության արդյունքում իմացավ մրցակցին Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կմրցի Բելառուսի չեմպիոն Միսնկի «Դինամոյի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա Հունգարիայում։ Բելառուսական ակումբները եվրագավաթային խաղերն անցկացնում են չեզոք դաշտում։

«Փյունիկի» մյուս հավանական մրցակիցներն էին Բաթումիի «Դինամոն» (Վրաստան), «Օրդաբասին» (Ղազախստան) և «Վիրտուսը» (Սան Մարինո)։

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղերը կկայանան հուլիսի 9-ին և 10-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց։ Հանդիպումների ժամանակացույցը կհստակեցվի հունիսի 21-ին:

Բելառուսի ընթացիկ առաջնության 12-րդ տուրից հետո Միսնկի «Դինամոն» 26 միավորով երրորդ տեղում է և 3 միավոր է զիջում առաջատարին։ Նախորդ մրցաշրջանում մայրաքաղաքային ակումբը 30 տուրում վաստակել է 69 միավոր և 7 միավոր գերազանցել երկրորդ տեղը գրաված «Նեմանին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա