Logo

«Փյունիկն» իր ձախողված ելույթով կրկնել է ակումբային 2 հակառեկորդ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 07.07.2017Հայկական ֆուտբոլ
19620964 1369382946501943 619139771388345245 o - «Փյունիկն» իր ձախողված ելույթով կրկնել է ակումբային 2 հակառեկորդ

Եվրոգավաթների ընթացիկ խաղարկությունը ՀՀ բազմակի չեմպիոն «Փյունիկի» պատմության մեջ ամենաանհաջողներից մեկն էր: Բրատիսլավայի «Սլովանի»  հետ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումներում փյունիկցիները խայտառակ պարտություններ կրեցին` մեծ հարված հասցնելով ոչ միայն իրենց, այլև հայկական ֆուտբոլի հեղինակությանը:

«Սլովանի» հետ արտագնա խաղում «Փյունիկը» մրցակցին զիջելով 0-5 հաշվով` կրկնեց եվրոգավաթներում իր ամենախոշոր հաշվով պարտության տխուր հակառեկորդը, որը գրանցվել էր 2015/16թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլում նորվեգական «Մոլդեի» հետ հյուրընկալվելիս կայացած խաղում:

Հիշեցնենք, որ սեփական հարկի տակ էլ «Փյունիկը»  «Սլովանին»  պարտվել էր խոշոր՝ 1-4 հաշվով: Փաստորեն, երկու խաղերի ընդհանուր արդյունքով «Փյունիկը» մրցակցին զիջեց 1-9 հաշվով: Դա ևս թիմի մեկ այլ հակառեկորդի կրկնությունն է: 2011/12թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Փյունիկը» նույնպիսի ընդհանուր արդյունքով պարտվել էր չեխական «Վիկտորիային»՝ 0-4, 1-5:

«Փյունիկն» իր պատմության մեջ 2-րդ անգամ եվրոգավաթներում մրցակցին երկու հանդիպումներում էլ զիջեց խոշոր հաշվով:

Եվրոգավաթների մասնակից հայաստանյան թիմերից մինչ այդ միայն «Կիլիկիան» ու «Բանանցն» էին երկու հանդիպումներում էլ խոշոր հաշվով պարտվել մրցակիցներին: «Կիլիկիան»  2006/07թթ. Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունում առաջին խաղում սեփական հարկի տակ Թբիլիսիի «Դինամոյին» պարտվել էր 1:5 հաշվով, իսկ հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ էր բաց թողել:

2008/09թթ. ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում «Բանանցը» տխուր ռեկորդի հեղինակ էր դարձել` Զալցբուրգում տեղի համանուն թիմին պարտվելով անսովոր` 0:7 հաշվով: Երևանում էլ «Բանանցը» չխուսափեց խոշոր հաշվով պարտությունից: Ճիշտ է, այս անգամ ավստրիացիները բավարարվեցին խփած 3 անպատասխան գնդակով: Երկու հանդիպումներում բաց թողած գոլերի ընդհանուր քանակով էլ (10) «Բանանցի» ցուցանիշը հակառեկորդ է հայկական ֆուտբոլում:

«Փյունիկը» եվրոգավաթներում խոշոր հաշվով 10-րդ պարտությունը կրեց: Այդ ցուցանիշով փյունիկցիները յուրօրինակ ռեկորդակիրներ են: Հետաքրքիր է, որ եվրոգավաթների մասնակից հայկական 16 ակումբներից և ոչ մեկին չի հաջողվել խուսափել խոշոր հաշվով պարտությունից՝ ընդհանուր առմամբ կրելով այդ կարգի 42 պարտություն:

VivaroNews.am-ը ներկայացնում է եվրոգավաթներում «Փյունիկի» կրած խոշոր հաշվով պարտությունների տխուր ցանկը:

ՄրցաշրջանՄրցաշարՄրցավայրՄրցակիցՀաշիվ
1996/97ՈւԳմրց.ՀԻԿ Ֆինլանդիա2-5
2002/03ՉԼմրց.«Դինամո» Կիև, Ուկրաինա0-4
2009/10ՉԼմրց.«Դինամո» Զագրեբ, Խորվաթիա0-3
2011/12ՉԼսեփ.«Վիկտորիա» Չեխիա0-4
2011/12ՉԼմրց.«Վիկտորիա» Չեխիա1-5
2012/13ԵԼսեփ.«Զետա» Չեռնոգորիա0-3
2014/15ԵԼսեփ.«Աստանա» Ղազախստան1-4
2015/16ՉԼմրց.«Մոլդե» Նորվեգիա0-5
2017/18ԵԼսեփ.«Սլովան» Սլովակիա1-4
2017/18ԵԼմրց.«Սլովան» Սլովակիա0-5

Եվրոգավաթներում «Փյունիկը»  9-րդ անգամ 2 խաղերում էլ զիջեց մրցակցին: Վերջին անգամ այդպիսի բան տեղի էր ունեցել 2014/15թթ. Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում, որում փյունիկցիները պարտվել էին ղազախական «Աստանային»՝  1-4, 0-2:

Եվրոգավաթների խաղարկություններում 45 անգամ մեր ակումբներն առաջին հանդիպումը տանուլ տալուց հետո անհաջողության են մատնվել նաև պատասխան խաղում: Ընդ որում 21 անգամ մրցակցի դարպասը 2 հանդիպումներում էլ անառիկ է մնացել:

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ