Logo

«Փյունիկն» ու «Բազելը» նախախաղային մարզում են անցկացրել «Հանրապետականում» (ֆոտոշարք)

21:36 / 02.11.2022Հայկական ֆուտբոլ
null

Շվեյցարական «Բազելի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպմանը պատրաստվող Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը» նախախաղային մարզում է անցկացրել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։

VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը պատրաստել է մարզման ֆոտոշարքը:

02.11.2022 Pyunik - Basel pre-match

«Հանրապետականում» նոյեմբերի 2-ին մարզվել է նաև շվեյցարական ակումբը։ Մարզումից առաջ «Բազելի» ֆուտբոլիստները զբոսնել էին Երևանում։

«Փյունիկ» - «Բազել» խաղը կկայանա նոյեմբերի 3-ին «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 21:45-ին։ Հանդիպումը կսպասարկի Ռումինիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ Օրասիո Ֆեսնիկի գլխավորությամբ։

Վերջին տուրից առաջ H խմբի առաջատարներն են «Բազելն» ու Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը», որոնք հավաքել են 8-ական միավոր։ «Փյունիկն» ունի 6 միավոր, իսկ խմբի հետնապահ լիտվական «Ժալգիրիսը»՝ 5:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ