Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն Երևանի «Փյունիկն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Թբիլիսի կմեկնի հունիսի 15-ին և երկշաբաթյա հավաքի միջոցով կպատրաստվի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին: Դեռևս հայտնի չեն «Փյունիկի» մրցակիցներն առաջիկա ընկերական խաղերում:
Հիշեցնենք, որ եվրագավաթների որակավորման առաջին փուլի վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 18-ին: Թիմերը պայքարը կսկսեն հուլիսից: