Logo

«Փյունիկը» 7 գոլ խփեց վրացական թիմի դարպասը

21:05 / 03.07.2023Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկը» Վրաստանում ընթացող հավաքի երրորդ ընկերական խաղում մրցեց վրացական «Սամգուրալիի» հետ և առավելության հասավ 7-1 հաշվով:

Հայկական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լևոն Վարդանյանը, մեկական անգամ աչքի ընկան բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Վիլելան, թիմի նորեկ, նիգերիացի հարձակվող Թաոֆիք Ջիբրիլը, վինգեր Դավիդ Դավիդյանը, բոսնիացի ռմբարկու Լուկա Յուրիչիչը և փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներից մեկը:

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Վրաստանում անցկացրած առաջին խաղում 4-0 հաշվով հաղթել էր  «Սամտրեդիային», իսկ «Թելավիի հետ երկրորդ հանդիպումն ավարտել էր գոլազուրկ ոչ-ոքիով:

«Փյունիկը» Վրաստանում կանցկացնի ևս մեկ ընկերական խաղ. հուլիսի 6-ին Հայաստանի 15-ակի չեմպիոնն ուժերը կչափի «Տորպեդո Քութայիսիի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ