«Փյունիկը» կմեկնի Վրաստան` երկշաբաթյա հավաքի, երեք ընկերական հանդիպում կանցկացնի, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հունիսի 24-ին կմրցի Թբիլիսիի «Դինամոյի», հունիսի 29-ին` «Գարեջիի», հուլիսի 3-ին` «Սամգուրալիի» դեմ։
«Փյունիկն» այս հավաքով կպատրաստվի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Սան Մարինոն ներկայացնող «Տրե Ֆյորիի» հետ դիմակայությանն ու նոր մրցաշրջանին։


