Logo

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը երկարաձգել է «Փյունիկի» հետ պայմանագիրը (ֆոտո)

15:17 / 03.02.2023Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկն» ու կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը ստորագրել են նոր պայմանագիր, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում կխաղա մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը: Հարությունյանը 2021 թվականի փետրվարին էր վերադարձել «Փյկունիկ», որի կազմում անցկացրել է 100-ից ավելի հանդիպում։

«Շատ ուրախ եմ «Փյունիկի» հետ նոր պայմանագիր կնքելու համար: Շնորհակալ եմ բոլորին վստահության ու ջերմ վերաբերմունքի համար: Մեր առջև մեծ մարտահրավերներ են դրված, բայց ամենակարևորը պետք է շարունակենք հաղթել ու  երկրպագուներին անմոռանալի պահեր պարգևենք»,- հայտնել է Հովհաննես Հարությունյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ