Logo

«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթել է ընկերական խաղում, այլ արդյունքներ (տեսանյութ, ֆոտո)

16:06 / 04.02.2023Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող հաղթող «Փյունիկն» ընկերական խաղում 4-0 հաշվով հաղթել է ղազախական «Մակտարալին»:

Հայաստանի չեմպիոնը փետրվարի 4-ին ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի՝ մրցելով ուկրաինական «Վերեսի» հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում երևանյան ակումբն անցկացրել է 19 խաղ ու 34 միավորով երրորդ տեղում է: 

Ուկրաինայի առաջնության 15 տուրից հետո «Վերեսը» 17 միավորով 10-րդն է:

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածի մեկնարկից առաջ ստուգողական հանդիպումներ են անցկացրել նաև մյուս ակումբները: «Արարատը» 3-3 հաշվով է ավարտել «Նոայի» դեմ ընկերական խաղն, իսկ Չարենցավանի «Վանը» նվազագույն հաշվով հաղթել է Երևանի ԲԿՄԱ-ին:

Արարատի կազմում դուբլ է ձևակերպել կոտդիվուարցի Մուհամեդ Կոնեն, մեկ անգամ էլ աչքի է ընկել բոսնիացի հարձակվող Ալեքսանդր Գլիշիչը:

«Նոայի» գոլերը խփել են հարձակվողներ Կարեն Մուրադյանն ու նիգերիացի Իգբոկուե Գուդնյուզը և փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներից մեկը:

ԲԿՄԱ - «Վան» խաղում միակ գոլը խփել է Չարենցավանը ներկայանցող թիմի կիսապաշտպան Պավել Գորելովը:  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ