Logo

ՀԳ. «Փյունիկը» կրկին հաղթեց «Լեռնային Արցախին» և դուրս եկավ կիսաեզրափակիչ

17:53 / 01.04.2025Ֆուտբոլ
null

Շենգավիթի «Ջունիոր Սպորտ» ստադիոնում կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի «Լեռնային Արցախ» - «Փյունիկ» պատասխան հանդիպումը: Եղիշե Մելիքյանի թիմը հաղթեց 5:2 հաշվով: 

Հեթ-տրիկ գրանցեց Թեմուր Ջիկիան:

Երկխաղյա դիմակայության արդյունքում երևանյան թիմն առավելության հասավ ընդհանուր 12:4 հաշվով:

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Փյունիկի» մրցակիցը հայտնի կդառնա ապրիլի 3-ին՝ «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում ժամը 19:30-ին կայանալիք վիճակահանության ժամանակ:

Հայաստանի գավաթ, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղ

«Լեռնային Արցախ» – «Փյունիկ»՝ 2:5

Խուան Օբրեգոն, 69, Տիգրան Հակոբյան, 86 – Էդգար Մալաքյան, 13, Թեմուր Ջիկիա, 17, 22, 36, Գոռ Հակոբյան, 29, ինքնագոլ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ