Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկը» մեկնել է Էստոնիա, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Եղիշե Մելիքյանի թիմը կմրցի Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսի» հետ:
Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքային ստադիոնում կայացած առաջին խաղում «Փյունիկը» 2-0 հաշվով հաղթանակ էր տարել:
«Նարվա Տրանս» - «Փյունիկ» հանդիպումը կկայանա հուլիսի 20-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին: Այս դիմակայության հաղթողը որակավորման երկրորդ փուլում ուժերը կչափի շվեդական «Կալմարի» հետ:





Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մասնակցել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել էր երրորդ տեղը


