Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» մեկնել է Հունգարիա, որտեղ կանցկացնի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հուլիսի 10-ին Հունգարիայի Մեզեկեվեշդ քաղաքում մրցելու է Բելառուսի չեմպիոն Միսնկի «Դինամոյի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով մեկնարկելու է 22:45-ին։ Բելառուսական ակումբները եվրագավաթային հանդիպումներն անցկացնում են չեզոք դաշտում։
Դիմակայության պատասխան խաղը կկայանա հուլիսի 16-ին Երևանի Վազգեն Սարսգյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի ամենատիղտոսակիր ակումբն ուժերը կչափի «Լյուդոգորեց» (Բուլղարիա) - «Դինամո Բաթումի» (Վրաստան) զույգի հաղթողի հետ: «Փյունիկի» ու «Դինամոյի» դիմակայության պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում և կմրցի «Սլովան» (Սլովակիա) - «Ստրուգա» (Հյուսիսային Մակեդոնիա) զույգի պարտվողի հետ։
«Փյունիկը» նույն խնդրով է գնում Եվրոպա․ Մելիքյանը կօգտագործի իր ամենաուժեղ կողմը