Logo

«Փյունիկը» մեկնել է Վրաստան և կանցկացնի ընկերական խաղեր

21:37 / 28.06.2023• Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկը» մեկնել է Վրաստան, որտեղ կանցկացնի երեք ընկերական հանդիպում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

  • «Սամտրեդիա» - «Փյունիկ»՝ հուլիսի 1, 19:00 
  • «Սամգուրալի» - «Փյունիկ»՝ հուլիսի 3, 19:00
  • «Տորպեդո Քութայիսի» - «Փյունիկ»՝ հուլիսի 6,19։00

«Այս շրջանում ընկերական խաղերը շատ կարևոր են մեզ համար, քանի որ մենք ունենք տակտիկական նոր մտահաղացումներ, որոնք պետք է փորձարկենք ու ամրապնդենք եվրագավաթային խաղերի համար»,- նշել է թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը: 

«Փյունիկի» մրցակիցները ներկայացնում են Վրաստանի բարձրագույն լիգան:

Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում երկխաղյա դիմակայություն կանցկացնի էստոնական «Նարվա Տրանսի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ