Logo

«Փյունիկը» նոր պայմանագիր է կնքել Յուսուֆ Օտուբանջոյի հետ

17:40 / 02.07.2023• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկը» և նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն երկարաձգել են պայմանագիրը մինչև 2025 թվականը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Հիանալի զգացողություն է շարունակել ճանապարհը «Փյունիկի» հետ: Դուք հիշում եք` ինչ հաջողությունների հասանք մենք նախորդ մրցաշրջանում:

Այդ ամենին հնարավոր եղավ հասնել, քանի որ մենք բոլորս միասնական էինք` երկրպագուներից մինչև ֆուտբոլիստներ ու մարզիչներ:

Եվ առջևում նոր մրցաշրջանն է ու ձեզ կոչ ենք անում լինել մեր կողքին, քանի որ ձեր շնորհիվ մենք կարող էլ ավելիին հասնել»,- Օտուբանջոյի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկ» է տեղափոխվել 2022 թվականի ամռանն «Արարատ-Արմենիայից» և անցկացրել իր ամենաարդյունավետ մրցաշրջանը Հայաստանում` 32 խաղում դառնալով 18 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ