«Փյունիկի» փոխնախագահ է նշանակվել ղեկավարման պաշտոններում մեծ փորձ ունեցող Սուրեն Բաղդասարյանը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Սուրեն Բաղդասարյանը 1986-93թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը, իսկ 1987-89թթ. ծառայել Է խորհրդային բանակում: 1995-2018թթ. ծառայել է Ազգային անվտանգության ծառայության համակարգում՝ զբաղեցնելով մի շարք ղեկավար պաշտոններ: Ծառայության ընթացքում նա արժանացել է պետական պարգևների: 2018թ. Բաղդասարյանը հիմնել է «Շիլդ» ընկերությունը, որի գործունեությամբ զբաղվել է մինչև 2021 թվականը:
2021-2022թթ. Սուրեն Բաղդասարյանը ղեկավարել է Դատական դեպարտամենտի կարգադրիչների ծառայությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին «Փյունիկի» մարզական տնօրենի պաշտոնը զբաղեցրել էր ուկրաինացի նախկին ֆուտբոլիստ Դենիս Կուլակովը։