Հայկական ակումբները շարունակում են ընկերական խաղերի միջոցով պատրաստվել առաջնության գարնանային հատվածին:
Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող, Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Փյունիկը» հերթական ընկերական խաղում 0-4 հաշվով պարտվեց ուկրաինական «Զարյային»:
«Արարատն» էլ Ավանի ակադեմիայում ընկերական հանդիպում է անցկացրել ԲԿՄԱ-ի հետ և հաղթել 2-0 հաշվով: «Արարատի» կազմում գոլի հեղինակ են դարձել կիսապաշտպան Սերոբ Գալստյանն ու կամերունցի հարձակվող Բերտրան Մանին:
Ընկերական հանդիպումներ
«Փյունիկ» (Հայաստան) - «Զարյա» (Ուկրաինա)՝ 0-4
ԲԿՄԱ - «Արարատ»՝ 0-2
Սերոբ Գալստյան, 33, Բերտրան Մանի, 59
Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն


