«Փյունիկը» պայմանագիր է կնքել կիսապաշտպան Միմիտոյի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
27-ամյա ֆուտբոլիստը հայկական ակումբներից 2023/24 մրցաշրջանում հանդես է եկել նաև «Ալաշկերտում», 40 խաղում խփել 3 գոլ, կատարել 2 ասիստ։ Նրա նախորդ ակումբն Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Էմիրեյթսն» էր։ Կիսապաշտպանը նախկինում խաղացել է նաև ռումինական «Արջեշում», բուլղարական «Չեռնո Մորեում», պորտուգալական «Կոիմբռայում», «Վիտորիա Գիմարայնշում», «Բենֆիկայի» Մ17 թիմում և հունական «Պանետոլիկոսում»։
Միմիտոն 2020-2022 թթ. եղել է Գվինեա Բիսաուի ազգային հավաքականի անդամ և մասնակցել 1 հանդիպման։ Նա խաղացել է նաև Պորտուգալիայի Մ19 ու Մ20 հավաքականներում։


