Երևանի «Փյունիկը» Գյումրիի քաղաքային ստադիոնում ստացավ ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը:
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը «Շիրակ» - «Փյունիկ» չեմպիոնական խաղից և պարգևատրման արարողությունից ֆոտոշարք է պատրաստել:
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը վերջին՝ 36-րդ տուրում, 1-0 հաշվով է հաղթել «Շիրակին»: Խաղի միակ գոլը 54-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը:
«Փյունիկը» 82 միավորով գրավել է առաջին տեղը, «Նոան» 80 միավորով երկրորդն է: «Փյունիկը» նախորդ անգամ չեմպիոնական տիտղոսը նվաճել էր 2021/2022 մրցաշրջանում: Մելիքյանի թիմը 16-րդ անգամ է հռչակվել Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն:



