Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» ժամանել է Էստոնիա

18:31 / 19.07.2023• Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկը» ժամանել է Էստոնիա, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հուլիսի 20-ին Ռակվերե քաղաքում կմրցի Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսի» հետ, հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին:

Աբովյանի քաղաքային ստադիոնում կայացած առաջին խաղում «Փյունիկը» 2-0 հաշվով հաղթանակ էր տարել: Այս դիմակայության հաղթողը որակավորման երկրորդ փուլում ուժերը կչափի շվեդական «Կալմարի» հետ:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մասնակցել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել էր երրորդ տեղը:

Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ