«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է հեռուստաընկերություններից մեկի ժամանցային ծրագրին մասնակցելուց հրաժարվելու մասին:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին 34-ամյա ֆուտբոլիստին արգելել է մասնակցել El Hormiguero հաղորդմանը:
«Ես եմ չեղարկել հարցազրույցը: Այդպես որոշեցի, քանի որ Չավին նոր կանոններ է մտցրել, որոնց համաձայն՝ եթե ինչ-որ տեղ ես գնում, պետք է նրան տեղեկացնես ու բացատրություն տաս:
Ի վերջո որոշեցի ոչինչ չբացատրել ու չեղարկեցի հարցազրույցը: Չավին անգամ չի իմացել, որ ես պետք է մասնակցեի այդ հարցազրույցին կամ որ չեղարկել եմ այն»,- Marca-ն մեջբերում է Պիկեի խոսքը: