Logo

Պիկեն՝ «Ռեալի» մասին. «Նրանք արդեն 120 տարի է՝ դրանով են զբաղվում»

20:50 / 05.02.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն անդրադարձել է «Ռեալի»՝ Լա լիգայի մրցավարության հարցով պաշտոնական բողոքարկմանը՝ կապված «Էսպանյոլի» դեմ խաղի դրվագներից մեկի հետ, որտեղ, ըստ մադրիդյան ակումբի ղեկավարների, Կառլոս Ռոմերոն պիտի հեռացվեր Մբապեի դեմ պայքարում կանոնները կոպտորեն խախտելու համար:

«Սա նորություն չէ. նրանք 120 տարի է՝ նույն բանով են զբաղվում: Երբ պարտվում են, այլ բաների մասին են խոսում: Մրցավարները միշտ էլ այդպես են գործելու: Նրանք կա՛մ ճիշտ են լինելու, կա՛մ սխալ: Էական չէ՝ VAR կա՞, թե՞ ոչ. «Ռեալը» միշտ էլ մեդիայի միջոցով ճնշումներ է գործադրել: 

Լա լիգայում շատ տաղանդավոր երիտասարդներ կան: «Բարսայի» դեպքում այդ խաղացողները «Լա Մասիայից» են, իսկ «Ռեալի» դեպքում նրանք գալիս են գումարի դիմաց», - Պիկեի խոսքն է մեջբերում Goal-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ