Logo

Պիոլի. «Կարևոր, բայց դեռ ոչ վճռորոշ խաղ է լինելու»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
19:21 / 13.09.2022• ՍՊՈՐՏ
null

Իտալիայի չեմպիոն «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է Զագրեբի «Դինամոյի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպման մասին:

«Կարևոր, բայց դեռ ոչ վճռորոշ խաղ է լինելու: Անցյալ տարի մենք խմբում մեր առաջին հաղթանակը տարանք հինգերորդ տուրում և դրանից հետո էլ պահպանեցինք փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը։

Վաղը մենք կարող ենք դուրս գալ առաջին հորիզոնական, եթե հաղթենք: Բայց դժվար կլինի, քանի որ «Դինամոն» առաջին խաղում արժանիորեն հաղթել է «Չելսիին»»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ E խմբի առաջին տուրում «Միլանն» արտագնա խաղում 1-1 հաշիվն էր գրանցել ավստրիական «Զալցբուրգի» հետ, իսկ Խորվաթիայի չեմպիոն «Դինամոն» սեփական խաղադաշտում 1-0 հաշվով հաղթել էր Լոնդոնի «Չելսիին»:

«Միլան» - «Դինամո Զագրեբ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 14-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:45-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ