Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն և ակումբի նախագահ Ժոան Լապորտան հանդիպել են:
AS-ի հաղորդմամբ՝ 35-ամյա ֆուտբոլիստը Լապորտային հայտնել է, որ անվճար կխաղա կատալոնական ակումբում։ Պիկեն աշխատավարձ չի ստանա, սակայն անհատական և թիմային հաջողությունների համար բոնուսներ կվաստակի:
Լապորտան ակնկալում է, որ մյուս խաղացողները կհետևեն իսպանացի պաշտպանի օրինակին, որպեսզի ակումբը կարողանա նոր տրանսֆերներ իրականացնել և գրանցի բոլոր նորեկներին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ժերար Պիկեի աշխատավարձը զգալիորեն կկրճատվի, և կողմերը կերկարաձգեն պայմանագրի ժամկետը:


