Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն, որն այժմ մարզում է թուրքական «Ֆատիհ Կարագյումրյուկը», գովել է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
«Հեշտ էր աշխատել Ռոնալդուի հետ: Նա լավ տղա է ու միշտ իրեն պրոֆեսիոնալ է դրսևորում: Նա ցանկանում էր մասնակցել յուրաքանչյուր խաղի և գոլ խփել:
Երբևէ խնդիրներ չենք ունեցել, բայց ֆուտբոլը շատ արագ է փոխվում և տարիքը նույնպես ստիպում է փոխվել: Հնարավոր է՝ Կրիշտիանուն խնդիրներ է ունեցել այլ թիմում, սակայն նա համաշխարհային ֆուտբոլի առանցքային դեմքերից է և հիմա աշխատում է այնպես, ինչպես երիտասարդ ժամանակ»,- Իտալիայի հավաքականի, «Յուվենտուսի» ու «Միլանի» նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ Անդրեա Պիռլոն «Յուվենտուսը» մարզել է 2020/21 մրցաշրջանում, իսկ Ռոնալդուն թուրինյան ակումբում ելույթ է ունեցել 2018-2021 թվականներին:


