Իտալական «Միլանի» և «Յուվենտուսի» լեգենդար ֆուտբոլիստ Անդրե Պիրլոն կգլխավորի «Սամպդորիան», հայտնում է Ջանլուկա դի Մարցիոյի պաշտոնական կայքը:
Թուրինյան ակումբի նախկին գլխավոր մարզիչը երեք անգամ հանդիպել է իտալական ակումբի նախագահին ու պայմանավորվածություն ձեռք բերել:
44-ամյա մասնագետը պայմանագիր կկքնի 2+1 տարբերակով:
Հիշեցնենք, որ Իտալիայի ավարտված առաջնության արդյունքներով, «Սամպդորիան» զբաղեցրել էր վերջին՝ 20-րդ տեղն ու գալիք մրցաշրջանում կխաղա Բ Սերիայում:


