Հանրահայտ բրիտանացի լրագրող Պիրս Մորգանն արձագանքել է Լոնդոնի «Արսենալի»՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչից դուրս մնալուն:
«Ես ժամանեցի Փարիզ այն հույսով, որ «Արսենալը» կհաղթի ՊՍԺ-ին և դուրս կգա եզրափակիչ, սակայն ստացա չորրորդ տուրիստական լուսանկարը»,- սոցցանցերում գրել է Մորգանը:
Միկել Արտետայի գլխավորած թիմը երկու խաղի արդյունքում 1-3 հաշվով պարտվել էր ՊՍԺ-ին:
Պիրս Մորգանն «Արսենալի» մոլի երկրպագու է:



