Logo

Պիրս Մորգանը հաղթել է «Տարվա հարցազրույց» անվանակարգում

13:06 / 28.06.2023Ֆուտբոլ
null

Բրիտանացի լրագրող և հեռուստամեկնաբան Պիրս Մորգանը Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ զրույցի արդյունքում հաղթել է «Տարվա հարցազրույց» անվանակարգում:

TRIC Awards-ը մրցանակը լրագրողին շնորհել է 37-ամյա ֆուտբոլիստի հարցազրույցի ընթացքում ցուցաբերած «բարձր պրոֆեսիոնալիզմի» և «սուր հարցերի» համար:

Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերին կայացած հարցազրույցի ժամանակ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը քննադատել էր «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանն ու գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին, ինչից հետո հեռացել էր անգլիական ակումբից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ