«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին էմոցիոնալ կերպով է արձագանքել թիմի հարձակվող Օլիվյե Ժիրուի՝ իտալական ակումբից հեռանալու մասին հայտարարությանը: Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ամռանը միանալու է ամերիկյան «Լոս Անջելեսին»:
«Հպարտ եմ, որ աշխատել եմ քեզ հետ: Դա մեծագույն արտոնություն և պատիվ էր: Շնորհակալություն եմ հայտնում և գրկում եմ քեզ: Դու շատ լավ մարդ ես»,- իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է Milan News-ը:
Հիշեցնենք, որ 37-ամյա Ժիրուն 2021 թվականի հուլիսից է խաղում իտալական ակումբում, որի կազմում անցկացրել է 130 հանդիպում, դարձել 48 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ: 2021/2022 մրցաշրջանում նա «Միլանի» հետ դարձել է Իտալիայի չեմպիոն։


