Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է երկրի առաջնության բարձր մակարդակի մասին։
«Առաջնության մակարդակն ավելի բարձր է, քան ես կարծում էի։ Սաուդյան 3-4 ակումբներ Ա սերիայում կպայքարեին Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար, իսկ, առհասարակ, 7-8 ակումբ կարող էր մրցունակ լինել Իտալիայում»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
Հիշեցնենք, որ 59-ամյա Պիոլին 2024 թ. սեպտեմբերից է մարզում «Ալ Նասրը»։ Նա իտալական ակումբներից աշխատել է «Միլանում», «Ինտերում», «Ֆիորենտինայում», «Լացիոյում» և այլուր։