Իտալիայի չեմպիոն «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղարկության փլեյ-օֆֆի խաղից առաջ խոսել է իր թիմի՝ մրցաշարում հաղթելու հնարավորությունների մասին:
«Մենք և «Տոտենհեմը հաջորդ փուլ անցնելու հավասար շանսեր ունենք: Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգայում հաղթելուն, ապա կասեմ, որ այս մրցաշարում հաղթելը մեր երազանքն է: Կարծում եմ՝ հիմա անիմաստ է դրա մասին մտածելն ու պետք է կենտրոնանալ առաջնահերթ խնդրի վրա»,- Պիոլիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Միլան» - «Տոտենհեմ» 1/8 եզրփակիչի առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 14-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:


