Logo

«Պիզան» 34 տարի անց վերադարձավ Ա Սերիա

19:55 / 04.05.2025• Ֆուտբոլ
null

«Պիզան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իտալիայի Ա Սերիայում։

Չնայած տոսկանական ակումբը Բ Սերիայի 37-րդ տուրում մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բարիին», միևնույն է նվաճել է ուժեղագույնների խմբի ուղեգիր։

Ֆիլիպո Ինձագիի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 9 միավորով առաջ է երրորդ տեղը զբաղեցնող «Սպեցիայից». «Պիզան» ունի 72, «Սպեցիան»` 63 միավոր։

«Պիզան» Ա Սերիայի ուղեգիր է նվաճել 34 տարի անց։ Ակումբը նախորդ անգամ Իտալիայի ուժեղագույնների լիգայում խաղացել է 1990/91 մրցաշրջանում։

Իտալիայի Բ Սերիա, 37-րդ տուր

«Բարի» - «Պիզա»` 1-0

Նիկոլաս Բոնֆանտի, 9

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ